«Նապոլին» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբայի ծառայություններով, հայտնում է El Nacional-ը:
Ըստ աղբյուրի՝ նեապոլցիները ցանկանում են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել իսպանացուն։ Իր հերթին, կատալոնական ակումբի ղեկավարությունը դեմ չէ, որ խաղացողին բաց թողնեն։
Միևնույն ժամանակ, Ալբ այի հնարավոր պայմանագիրը չի ազդի Նապոլիի ներկայիս ձախ պաշտպանների՝ Մարիո Ռուիի և Մատիաս Օլիվեյրայի ապագայի վրա։
Ալբայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում 33-ամյա պաշտպանը ակումբի կազմում անցկացրել է 10 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։