Մադրիդի «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո չի վաճառի Բրահիմ Դիասին` «Միլանին»:
Մադրիդյան թիմը դիտարկում է Դիասին հիմնական կազմում ինտեգրելու հնարավորությունը։
Իր երկրորդ մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացնում է Միլանում։
23-ամյա ֆուտբոլիստը առաջնության տասը խաղում դարձել է հինգ գոլի հեղինակ: Ֆուտբոլիստը գնահատվում է մոտ 20 մլն եվրո։