«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի պաշտպան Ժերար Պիկեի՝ ապագայում ակումբի նախագահ դառնալու հնարավորությունների մասին։ Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, իսկ հրաժեշտի տեսանյութի դրվագներից մեկում նայում է «Սպոտիֆայ Կամպ Նոու» մարզադաշտի նախագահական օթյակի ուղղությամբ։ Պիկեն նաև բազմիցս ակնարկել է, որ ցանկանում է զբաղեցնել այդ պաշտոնը․
«Պիկեն ապագայում կդառնա «Բարսելոնայի» նախագա՞հը․ Ժերարը կարող է ով ասես լինել։ Իր ունակությունների, իր առաջատարության, իր անհատականության շնորհիվ ․․․ նա, անկասկած, շատ ունակություններ ունի»,- Չավիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
35-ամյա Պիկեն «Բարսելոնայի» սան է։ Թիմի հետ նա 28 տիտղոս է նվաճել։