«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է պաշտպան Ժերար Պիկեի՝ կարիերան ավարտելու որոշումը, որի հետ աշխատել է «Բարսելոնայում»․
«Զարմանալի նորություն էր։ Պիկեն այստեղ՝ Անգլիայում է եղել երիտասարդ տարիքում, դրանից հետո նա անհավանական կարիերա է ստեղծել «Բարսելոնայում»։ Ամենալավն եմ մաղթում նրան և նրա ընտանիքին։ Ճանաչում եմ նրա մայրիկին և հայրկին․ նրանք անհավանական մարդիկ են։ Պիկեն մեծ անհատականություն է։
Նա մեծ խաղերի ֆուտբոլիստ է, որը միշտ հանդես է եկել ամենաբարձր մակարդակում։ Նման ֆուտբոլիստներ պետք են բոլոր մեծ ակումբներին։ Նա ամեն ինչ հաղթել է «Բարսելոնայում» և Իսպանիայի հավաքականում։ Ժամանակն է եկել ավարտելու, բայց նրա ապագան պայծառ կլինի, նա խելացի տղա է։ Ինձ համար մեծ պատիվ էր լինել նրա մարզիչը, մենք անհավանական 4 տարի ենք անցկացրել միասին։
Ժերարը երջանիկ է։ Նա ասում էր, որ ցանկանում է ոչ թե պարզապես ֆուտբոլիստ լինել, այլ՝ «Բարսելոնայի» խաղացող։ Նրա երազանքը կատարվեց․ նա ակումբը 14 կամ 15 տարի է անցկացրել։ Նրա կարիերայում եղել են վերելքներ ու վայրէջքներ, բայց դա ցանկացած խաղացողի հետ տեղի է ունենում։ Հանդերձարանում միշտ զգացվում էր նրա բնավորությունը, և նա միշտ դա դրսևորում էր մեծ խաղերում»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։