Չավին մեկնաբանել է Ժերար Պիկեի՝ կարիերան ավարտելու որոշումը.
«Վաղը մենք ցանկանում ենք երեք միավոր վաստակել՝ շարունակելու համար մրցավազքը «Ռեալի»հետ։ Այս հանդիպումը կլինի Պիկեի հրաժեշտի հանդիպումը, և նա արժանի է երախտագիտության բոլոր հնարավոր խոսքերին։ Ինձ բախտ է վիճակվել լինել նրա հետ նույն թիմում:
Անբարենպաստ հանգամանքները ստիպեցին նրան ավարտել կարիերան։ Նա քիչ է խաղում, իրեն քիչ էր օգտակար զգում։ Ուստի նա որոշեց հեռանալ։ Նա պայմանագիր ուներ, կարող էր շարունակել գումար ստանալ, բայց որոշեց ավարտել կարիերան։
Մաղթում եմ նրան ամենայն բարիք և հուսով եմ, որ «Բարսայի» երկրպագուները նրան կտեսնեն այնպիսին, ինչպիսին նա կա՝ լեգենդ»,- մեջբերում է Չավիին Marca-ն։