Պաշտպան Ժերար Պիկեն ընդգրկվել է «Բարսելոնայի» հայտացուցակում՝ «Ալմերիայի» դեմ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպման համար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Այս հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին։ Սպասվում է, որ Պիկեն կանցկացնի իր վերջին խաղը կատալոնական ակումբի կազմում։
35-ամյա իսպանացին իր կարիերան ավարտելու որոշման մասին հայտարարել է հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 3-ին: