Պաշտպան Ժերար Պիկեն, ով նախօրեին անսպասելիորեն հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին, հրաժարվել է իրեն հասանելիք 50 միլիոն եվրոյից, հայտնում է Cuatro-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը Պիկեին պարտք է 52 մլն եվրո։ Այս գումարը ներառում է պանդեմիայի ընթացքում կուտակված պարտքը, երբ 35-ամյա խաղացողը համաձայնեց աշխատավարձի կրճատմանը:
Սակայն Պիկեն որոշել է ներել «Բարսելոնային» բոլոր պարտքերը և չի քննարկի այդ վճարումները ակումբի հետ։ Նշվում է, որ Պիկեի նման ժեստը մեծապես կօգնի ակումբին և կմեղմացնի ֆինանսական կորուստները Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո:
Պիկեն հինգշաբթի օրը հայտարարեց, որ կավարտի կարիերան շաբաթ օրը կայանալիք Լա լիգայի 13-րդ տուրի՝ «Ալմերիայի» դեմ խաղից հետո: