Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր ակումբն անվանել է պատմության մեջ լավագույնը։
Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում իտալացին մարզել է նաև այնպիսի մեծ թիմեր, ինչպիսիք են «Յուվենտուսը», «Միլանը» և «Բավարիան»:
«Ռեալը» բոլոր ժամանակների լավագույն ակումբն է։ Այս թիմում ամեն ինչ կազմակերպված է ամենաբարձր մակարդակով։ Այն նաև ամենամեծ պատմություն ունեցող ամենահաջողակ ակումբն է»,- ասել է Անչելոտին իր մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Անչելոտին նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ գլխավորեց Մադրիդի «Ռեալը»: Արքայական ակումբում աշխատելու ընթացքում Կարլոն նվաճեց բոլոր հնարավոր գավաթները, ներառյալ Չեմպիոնների լիգայի երկու տիտղոսը: