Իսպանական Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը խոսել է Ժերար Պիկեի կարիերայի ավարտի մասին.
«Լեգենդար խաղացող ամբողջ իսպանական ֆուտբոլի համար: Նա միշտ ասում էր, որ իր վերջին ակումբը լինելու է «Բարսելոնան»: Կկարողանա՞ հետագայում Պիկեն ստանձնել «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը։ Այո, և ինչո՞ւ ոչ»,- մեջբերում է Տեբասին Marca-ն։
Տեբասի խոսքերով, Պիկեն լավ ղեկավար դառնալու բոլոր հնարավորություններն ունի, քանի որ պաշտպանը բիզնես վարելու փորձ ունի և ցանկության դեպքում կարող է զբաղեցնել նման պաշտոն։
Հիշեցնենք, որ երեկ Պիկեն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու իր որոշման մասին իսպանական Լա Լիգայի «Ալմերիայի» դեմ առաջիկա խաղից հետո։ Խաղը կկայանա շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին։