Լրագրող Ելենա Կոնդիս Էդոն թվիթերյան իր էջում նշել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի՝ ֆուտբոլից հեռանալու պատճառները։
Հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 3-ին, 35-ամյա իսպանացին իր սոցիալական ցանցերում հրաժեշտի տեսանյութ է հրապարակել։
Աղբյուրի համաձայն՝ պաշտպանն այս որոշումը կայացրել է մամուլի հետ ունեցած խնդիրների, ինչպես նաև «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի նկատմամբ դժգոհության պատճառով։ Ինքը՝ Պիկեն, չի ցանկանում հրապարակայնացնել վերջին փաստը։
Իր կարիերայի վերջին հանդիպումը Պիկեն կանցկացնի նոյեմբերի 5-ին՝ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի «Ալմերիայի» դեմ խաղում։