ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսն արձագանքել է Իսպանիայի հավաքականի նախկին թիմակցի՝ Պիկեի հայտարարությանը.
Հինգշաբթի օրը «Բարսելոնայի» վետերանը զարմացրել է ֆուտբոլային հանրությանը` հայտարարելով կատալոնական ակումբից հեռանալու և ֆուտբոլային կարիերան ավարտելու մտադրության մասին:
«Ժերար, դու շատ բանի միջով ես անցել: Հիմա պարզապես վայելիր կյանքը», — գրել է Սերխիո Ռամոսը սոցցանցերում։
«Բարսելոնայում» խաղալով 2008 թվականից՝ Պիկեն մասնակցել է 614 հանդիպման, այդ թվում՝ ինը այս մրցաշրջանում: 35-ամյա կենտրոնական պաշտպանը նաև 100-ից ավել հանդիպում է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում 2009-2018 թվականներին: