«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է իր հայրենակից Ժերար Պիկեի՝ կարիերան ավարտելու մասին հարցին։
Հինգշաբթի օրը «Բարսելոնայի» պաշտպանը հայտարարեց, որ հեռանում է ակումբից և ավարտում է իր խաղային կարիերան, իսկ Միկել Արտետան այդ մասին իմացել է միայն Եվրոպայի լիգայի «Ցյուրիխին» հաղթելուց հետո մամուլի ասուլիսում։
«Լո՞ւրջ.․․ Շնորհակալություն տեղեկատվության համար, ես չէի լսել այս մասին: Չգիտեմ ինչ ասել։ Պիկեն հիանալի խաղացող էր, ուներ հիանալի կարիերա։ Մենք նրան կկարոտենք ֆուտբոլում, քանի որ նա իսկապես իր լավագույն մարզավիճակում էր»,- պատասխանել է իսպանացի մասնագետը:
Ժերար Պիկեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2008 թվականից՝ կատալոնական թիմի կազմում անցկացրել է ավելի քան 600 հանդիպում։
























































