«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կարլես Պույոլը դիմել է Ժերար Պիկեին, ով հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«Շնորհակալությո՜ւն, Ջերի։ Ես ցնցված եմ.․․ Դա շատ անարդար էր քո հանդեպ, քչերն էին պաշտպանում «Բարսելոնայի» մարզաշապիկը այնպես, ինչպես դու: Միշտ կարող եմ ասել, որ այն, որ ես քեզ հետ եմ խաղացել, դա արտոնություն էր: Սիրում եմ քեզ, ընկեր»,- գրել է Պույոլը Twitter-ի իր էջում։
Պիկեն հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 3-ին։ 35-ամյա իսպանացին Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է (3-ը՝ «Բարսելոնայի» և 1-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ), Անգլիայի չեմպիոն և Իսպանիայի 8-ակի չեմպիոն։
Իսպանիայի հավաքականի կազմում Պիկեն դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։
























































