Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 5 գոլ է խփել՝ գտնվելով տուգանայինից հրապարակից դուրս։
Այս ցուցանիշով կիսապաշտպանը առաջատարն է եվրոպական թոփ-5 լիգաների բոլոր խաղացողների շրջանում։
Հաջորդը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ու «Այնտրախտի» կիսապաշտպան Դաիչի Կամադան են՝ 4-ական գոլով։
Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցին անցկացրել է 18 հանդիպում, որոնցում խփել է 8 գոլ և 4 արդյունավետ փոխանցում կատարել: