Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրի խաղում շոտլանդական «Սելթիկի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակի մասին։ «Սերուցքայինները» հաղթանակ տոնեցին 5։1 հաշվով։
«Իմ սաների մոտ վստահությունն աճել է: Ուզում եմ նշել Ֆեդերիկո Վալվերդեի խաղը, նա շատ լավ կատարող է։ Այս մրցաշրջանում նա բավականին առաջադիմում է։ Նա սկսեց շատ ավելի շատ գոլեր խփել։
Թիմն այս հանդիպմանը դուրս եկավ հիանալի տրամադրվածությամբ: Մենք չէինք ուզում մեզ համար ավելորդ խնդիրներ ստեղծել»,- իտալացու խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Մադրիդի «Ռեալը» 13 միավորով իր խմբում զբաղեցրեց առաջին տեղը։ Երկրորդը «ՌԲ Լայպցիգն» է: