«Պալմեյրասը» հայտնել է հարձակվող Էնդրիկի տրանսֆերային արժեքը, ով Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակներից է։
Լրագրող Խորխե Պիկոնի խոսքերով, բրազիլական ակումբը ցանկանում է 16-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ստանալ 45 միլիոն եվրո: Բոնուսները ներառյալ՝ գումարը կարող է աճել մինչև 60 մլն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էնդրիկը կողմ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։ Չնայած այլ ակումբների հետաքրքրությանը, բրազիլացին ցանկանում է տեղափոխվել հենց «Սանտյագո Բերնաբեու»: Նշվում է նաև, որ Էնդրիկի կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն և Վինիսիուս Ժունիորը։
Այս մրցաշրջանում Էնդրիկը Բրազիլիայի առաջնության 5 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։