«Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել։
Մոդրիչը մրցաշարի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Սելթիկի» դեմ խաղում (6-1) անվրեպ է իրացրել 11-մետրանոցը՝ 37 տարեկան 54 օրական հասակում։ Այսպիսով, Լուկան դարձել է ամենատարեց ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայում 11-մետրանոցից գոլ է խփել։ Այս մասին հայտնում է Opta Jose-ը։
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Լիլլի» հարձակվող Բուրակ Յըլմազին, որը «Չելսիի» դեմ 2021/21 խաղարկության1/8 եզրափակչի խաղում 11-մետրանոցն իրացրել էր 36 տարեկան 244 օրական հասակում։
Հիշեցնենք՝ Արքայական ակումբը F խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրեց։ Կառլո Անչելոտիի սաները 6 խաղից հետո 13 միավոր են վաստակել։ Շոտլանդական թիմը 2 միավոր է վաստակել և դուրս մնացել եվրագավաթներից։
























































