Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել է «Սելթիկին»։ Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացել է մադրիդյան ակումբի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Ինչպես հայտնում է Opta-ն, խորվաթ կիսապաշտպանը դարձել է Չեմպիոնների լիգայում 11 մետրանոցից գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ 37 տարեկան 54 օրական։
Մոդրիչը գերազանցել է թուրք հարձակվող Բուրակ Յիլմազի ցուցանիշը։ Վերջինս «Չելսիի» դեմ խաղում 11 մետրանոցից գոլ էր խփել 36 տարեկան 244 օրական հասակում։
























































