«Նապոլիի» ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան խոսել է իր ֆուտբոլային երազանքի մասին։
«Իմ ամենամեծ երազանքն է հաղթել Չեմպիոնների լիգան «Ռեալի» հետ։ Մանկուց միշտ երկրպագել եմ «Ռեալին»։ Եղբայրներիս հետ միշտ դիտում էինք «Ռեալի» հանդիպումները»,- Կվարացխելիայի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։