Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սելտան» պաշտոնանկ է արել Էդուադո Կուդետին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։
Ինչպես հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը, թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Կառլուշ Կառվալյալը։ Պորտուգալացի մարզչի հետ կնքված պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականը։
56-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Ֆահդան»։
























































