«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է կատալոնյան թիմի երիտասարդ կիսապաշտպան Պեդրիի և իր համեմատության մասին։
«Պեդրիի համար նման համեմատություններն օգտակար են, թե լրացուցիչ ճնշո՞ւմ են գործադրում նրա վրա։ Չեմ կարծում, որ դա ազդում է նրա վրա: Նա սիրում է ֆուտբոլ խաղալ, նրան չի հետաքրքրում, որ նա խաղում է «Սանտյագո Բեռնաբեուում», թե իր քաղաքի ստադիոնում: Նկատելի է, կարծում եմ, որ Պեդրիի վրա նման խոսակցությունները չեն ազդում։ Համեմատությունները տհաճ են։ Ես ունեմ իմ պատմությունը, և նա պետք է գրի իրենը: Նա բավականաչափ ներուժ ունի «Բարսելոնայում» և Իսպանիայի հավաքականում կարևոր խաղացող դառնալու համար»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում AS-ը:
Այս մրցաշրջանում Պեդրին կատալոնացիների կազմում 17 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի հեղինակ: