«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն վստահ է, որ Չավին ակումբին տիտղոսներ կբերի․
«Չավին անհավանական մարզիչ է, որն այստեղ է մեծացել։ Նա շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Նա ունի կազմ, որն աստիճանաբար զարգանում է։ Վստահ եմ՝ Չավին մեզ համար կնվաճի այն տիտղոսները, որոնց կարիքը մենք ունենք։ Մենք կպայքարենք հաղթանակների ւ տիտղոսների համար։
«Բարսելոնան» թիմ է, որը ցանկանում է միշտ հաղթել։ Մենք ամեն դեպքում պետք է ներդնենք բոլոր ուժերը՝ հանուն երկրպագուների։ Ես ցանկանում եմ նորից շնորհակալություն հայտնել երկրպագուներին այն անհավանական աջակցության համար, որ ամեն անգամ մարզադաշտում ստանում ենք։
Մենք կպայքարենք և կփորձենք հաղթել հանուն երկրպագուների և ակումբի համար»,- ասել է Յուստեն։