«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մտադիր չէ հեռանալ թիմից հաջորդ տարի։ Կապտանռնագույնները դեմ չէին լինի վաճառել 25-ամյա ֆուտբոլիստին, որով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», բայց անձամբ նիդերլանդցին հերթական անգամ հրաժարվում է ցանկացած տրանսֆերից։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում դե Յոնգի հետ ցանկանում է պայմանագիր կնքել «Լիվվերպուլը», որն արդեն կապ է հաստատել նրա գործակալների հետ։
Ֆրենկին 2019 թվականի ամռանն է դարձել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Այաքսից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա Իսպանիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի 15 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։