«Բարսելոնան» արդեն փոխարինող է գտել ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեին, հայտնում է El Mundo Deportivo-ն:
Եթե 25-ամյա ֆուտբոլիստը հրաժարվի երկարաձգել պայմանագիրը մինչև 2024 թվականի ամառ, ապա կատալոնյա ակումբը կփորձի ձեռք բերել «Վիլյառեալի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնին։
«Բարսան» պատրաստ է հունվարին պայմանագիր կնքել 21-ամյա Ջեքսոնի հետ, եթե սուզանավերը համաձայնեն նրան վաճառել, կամ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագիրը «Վիլյառեալի» հետ ավարտվում է։