Երեքշաբթի երեկոյան «Բարսելոնան» վերջին հանդիպումը կանցկացնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։
Չավիի թիմը չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ և իր խմբում կզբաղեցնի երրորդ տեղը։ Խմբային փուլի վեցերորդ տուրում կատալոնացիները Չեխիայում կհանդիպեն «Վիկտորիայի» հետ։
Ինչպես և սպասվում էր, Չավին որոշեց հանգիստ տալ իր թիմի գլխավոր հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։
Ակումբի մամուլի ծառայության հրապարակած ֆուտբոլիստների ցանկում, ովքեր կարող են խաղալ «Վիկտորիայի» դեմ, լեհ ֆուտբոլիստը բացակայում է։

























































