Իսպանացի պաշտպան Ալվարո Օդրիոսոլան, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», կարող է վերադառնալ Իտալիայի առաջնությունում: «Ֆիորենտինայի» նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Միլանը»:
Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը: Աղբյուրի փոխանցմամբ, մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին 26-ամյա ֆուտբոլիստին չի տեսնում իր ծրագրերում, այդ իսկ պատճառով պատրաստ է բաժանվել նրանից:
Օդրիոսոլան «Ռեալի» ֆուտբոլիստ է դարձել 2018 թվականին, բայց այդ ժամանակից ի վեր թիմի կազմում 43 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Ալվարոն նաև վարձակալությամբ հանդես է եկել «Բավարիայում» և «Ֆիորենտինայում»:
Ընթացիկ մրցաշրջանում Օդրիոսոլան խաղադաշտ դուրս չի եկել: