«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Չավիի խոսքերն այն մասին, որ «Բարսելոնան» շաբաթ օրը կայացած Լա լիգայի խաղում ավելի լավ խաղաց, քան իր թիմը։
«Չավին ասում է, որ «Բարսելոնան» շատ ավելի լավ խաղաց. Ես շատ եմ հարգում Չավիին, ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա հասկանում ֆուտբոլը, նա հիանալի մարզիչ է։ Ես պնդում եմ, որ մենք ռիսկի դիմեցինք առաջին խաղակեսում, և ես չեմ հիշում, թե ինչ արեց «Բարսելոնան»: Կարծում եմ՝ տեսել եմ ևս մեկ հանդիպում։ Եթե Չավին ասում է, որ «Բարսելոնան» գերազանցում է «Վալենսիային», ես հարգում եմ նրան, բայց համաձայն չեմ նրա հետ։
Երեկ «Բարսելոնան» արտագնա խաղում նվազագույն հաշվով (1:0) հաղթեց «Վալենսիային» Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի խաղում։ Միակ գոլը հանդիպման 93-րդ րոպեին խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։