Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի վնասվածքը լուրջ չէր։
Հարձակվողը փոխարինվել է Կադիսի հետ հանդիպման 10-րդ րոպեին։
Հետազոտությունը, որին այսօր անցել է ֆուտբոլիստը, ցույց է տվել, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ։
Նա, հավանաբար, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի հաջորդ հանդիպումը «Պորտուի» հետ, սակայն պատրաստ կլինի Լա լիգայի հաջորդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ խաղին: