Ուրուգվայի հավաքականի և «Վալենսիայի» հարձակվող Էդինսոն Կավանին վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում (0-1): 35-ամյա ֆուտբոլիստը ժամանակից շուտ լքել է խաղադաշտը ոտնաթաթի վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնել է «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն։
«Կավանին անհարմարություն է զգում ոտնաթաթի շրջանում։ Մենք պետք է հասկանանք, թե նա ինչ վիճակում է, քանի որ դեռ խաղից առաջ նա վատառողջ էր»,- Գատուզոյի խոսքերն է փոխանցում Globo-ն։
Կավանի Կատարում կայանալիք աշխարհի առաջնության մեկնարկից 3 շաբաթ առաջ վնասվածք ստացավ։
























































