«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Էրիկ Գարսիան «Վալենսիայի» դեմ խաղում վնասվածք է ստացել և անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից։
«Էրիկ Գարսիան ստիպված էր լքել խաղադաշտն ընդմիջումից քիչ առաջ։ Վնասվածքի լրջությունը հասկանալու համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ»,- ասվում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքում արված հայտարարության մեջ։
Այս կերպ, պաշտպանը կարող է բաց թողնել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը, որը կմեկնարկի նոյեմբերի 20-ին։ Իսպանիայի հավաքականի կազմում Գարսիան 15 հանդիպման է մասնակցել։
Մունդիալում Գարսիան միևնույն խմբում է ընդգրկվել Գերմանիայի, Կոստա-Ռիկայի և Ճապոնիայի հավաքականների հետ։