«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղամակարդակի մասին․
«Ցավում եմ նրանց համար, ովքեր փորձում են զբաղեցնել Լիոնել Մեսսիի գահը։ Ես վստահ եմ, որ դա հնարավոր չէ։ Մեսսին լավագույնն է։ Խաղադաշտում նա ունակ է այն ամենին, ինչը պետք է անի իդեալական ֆուտբոլիստը։ Եվ դա նա ամեն 3 օրը մեկ ցույց է տալիս»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում լրագրող Միգել Բլասկեզը։
Մեսսին «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր է և այս ցուցանիշով ռեկորդակիր։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին ՊՍԺ-ի կազմում 17 հանդիպման է մասնակցել որոնցում դարձել է 11 գոլի հեղինակ։ Նա նաև 13 գոլային փոխանցում է կատարել։
























































