«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում 1-0 հաշվով հաղթել է «Վալենսիային»։
Չավին Լա Լիգայում՝ որպես «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ, 38-րդ հանդիպումն է անցկացրել։ Այդ խաղերում կատալոնացիները 27 հաղթանակ են տարել, 6 անգամ ոչ-ոքի են խաղացել և կրել են 5 պարտություն՝ վաստակելով 87 միավոր։
Հատկանշական է, որ հենց 2008/09 մրցաշրջանում հենց այսպիսի ցուցանիշներ էր գրանցել Պեպ Գվարդիոլան «Բարսելոնայի» ղեկին՝ Լա Լիգայում անցկացրած առաջին 38 խաղերում։
Չավին 2021 թվականի նոյեմբերից է գլխավորում կատալոնական ակումբը։
























































