Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է «Վալենսիայի» հետ և հաղթանակ է տարել՝ ոչ մի գոլ չընդունելով սեփական դարպասը։
Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում կատալոնացիներն արդեն 10-րդ «չոր» խաղն են անցկացրել՝ մրցաշարի ռեկորդ սահմանելով 12-րդ տուրի դրությամբ։ Այս մասին հայտնում է Opta Sports-ը։
«Բարսելոնան» գոլեր է բաց թողել 2-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» (4-1) և 9-րդ տուրի՝ «Ռեալի» (1-3) դեմ խաղերում։ Կատալոնացիները բաց թողած 4 գոլ ունեն, այս ցուցանիշով մոտակա հետապնդողը «Վալենսիան» է (7), բայց նրանք 1 խաղ պակաս են անցկացրել։
























































