«Բարսելոնայի» 23-ամյա պաշտպան Ժուել Կունդեն խոսել է Լա Լիգայի 12-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում ստացած վնասվածքի մասին (1-0)․
Ֆուտբոլիստը փոխարինվել է 74-րդ րոպեին՝ ազդրի հետին մասում ունեցած ցավերի պատճառով․
«Կարծում եմ՝ ինձ մոտ մկանային գերլարվածություն է։ Դժվար թե՝ որևէ լուրջ բան լինի»,- ասել է Կունդեն։
«Վալենսիայի» դեմ արտագնա խաղում «Բարսելոնան» հաղթանակ է տարել Ռոբերտ Լևանդովսկու՝ 90+4-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
Կատալոնացիները 12 խաղից հետո 31 միավոր են վաստակել և հավասարվել «Ռեալին», որը, սակայն, մեկ խաղ պակաս է անցկացրել։ Հոկտեմբերի 30-ին Կառլո Անչելոտիի թիմը «Սանտյագո Բեռնաբեուում» կընդունի «Ժիրոնային»։