Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվեց «Կադիսին»:
Մադրիդյան թիմը մինչև 85-րդ րոպեն պարտվում էր 0:2 հաշվվով, սակայն, նախ Հերնանդեսը դարձավ ինքնագոլի հեղինակ, այնուհետև Ժոաո Ֆելիշը հավասարեցրեց հաշիվը: 98-րդ րոպեին Սոբրինոն հաղթանակ պարգևեց իր թիմին:
Այս խաղից հետո «Ատլետիկոն» 23 միավորով 3-րդն է: «Կադիսը» 10 միավորով 18-րդն է:
























































