«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է Լիոնել Մեսսիի` կատալոնյան թիմ հնարավոր վերադարձի մասին։
«Նա թիվ մեկն է: Նա ընդամենը առաջադիմեց, թիմակիցներին ավելի լավը դարձրեց: Մեսսիի հետ թիմերը միշտ նպատակ ունեն տիտղոսներ նվաճել։ Ես չեմ տեսել, որ մեկ ուրիշն անի այն, ինչ նա անում է:
«Բարսելոնա» վերադառնալը երբեք հեշտ չէ, բայց Լեոն կարող է վերադառնալ, դա դեռ հնարավոր է»,- ասել է Ինիեստան։
























































