«Բարսելոնան» հունվարին կարող էր ձեռք բերել հարձակվող Էդինսոն Կավանիին, հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը մոտ էր 35-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուն 2022 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն «Բարսան» ի վերջո ձեռք բերեց Ֆերան Տորեսին «Մանչեսթեր Սիթիից» և Պյեր-Էմերիկ Օբամեյանգին «Արսենալից»:
Կավանին 2022 թվականի օգոստոսին պայմանագիր է կնքել «Վալենսիայի» հետ։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 6 հանդիպում, դարձել 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































