Չավին պատմել է, որ «Բարսելոնան» արդեն պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանին։
«Հունվարը դեռ հեռու է, բայց նաև շատ մոտ․ չէ՞ որ մինչև տրանսֆերային պատուհանի մեկնարկը մեզ մնացել է առաջնության 4 հանդիպում անցկացնել։
Մատեու Ալեմանին և տեխնիկական քարտուղարությունն արդեն պատրաստվում են տրանսֆերային պատուհանին», -ասել է Չավին։
Այս ամառ «Բարսելոնան» համալրել են կիսապաշտպան Ռաֆինյան (58 մլն եվրո), հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (45+5 մլն եվրո), պաշտպան Ժյուել Կունդեն (50 մլն եվրո). Ազատ խաղացողի կարգավիճակով էլ թիմ են տեղափոխվել Ֆրանկ Կեսյեն, Հեկտոր Բելյերինը, Մարկոս Ալոնսոն և Անդրեաս Քրիստենսենը։
























































