«Բարսելոնան» անհանգստացած է թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքներից։ Ինչպես հայտնում է El Nacional-ը, ակումբը դիտարկում է գերմանացի դարպասապահին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում։ Խոսքը «Լացիոյի» դարպասապահ Լուիս Մաշիմիանուի և «Նանտի» դարպասապահ՝ Ալբան Լաֆոնի մասին է։
2022 թվականի ամռանը հաղորդվում էր, որ 23-ամյա Մաշիմիանուն Տեր Շտեգենին փոխարինելու գլխավոր թեկնածուն է։ Սակայն «Գրանադայի» այն ժամանակվա դարպասապահը տեղափոխվեց «Լացիո», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Ա Սերիայի մեկ հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 6 րոպե։
























































