«Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը մոտ ժամանակներս կարող է հեռանալ թիմից։ Նրան ձեռք բերելու գլխավոր հավակնորդը ՊՍԺ-ն է։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆելիշը ուզում է հունվարին հեռանալ թիմից, և ֆրանսիական ակումբի ղեկավարությունը կարող է ձեռք բերել հարձակվողին՝ հաշվի առնելով հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ամռանը թիմից հեռանալու հավանականությունը։
Հիշեցնենք, որ Ֆելիշը մադրիդյան ակումբ էր տեղափոխվել 2019-ին «Բենֆիկայից»։ Նրա գործող պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։