«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը պատասխանել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի ակտիվության մասին հարցին։
Միջազգային մամուլում լուրեր են պտտվում, որ «Բարսելոնան» ցանկանում է ազատվել Ժերար Պիկեից, Ժորդի Ալբայից և Մեմֆիս Դեպայից՝ հունվարին նոր խաղացողներ ձեռք բերելու համար:
«Հունվարյան տրանսֆերնե՞ր.․․ Ակումբի ղեկավարությունն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս պահին դեռ վաղ է տրանսֆերների մասին խոսելը»,- ասել է Չավին Իսպանիայի առաջնության «Վալենսիայի» դեմ խաղին ընդառաջ մամուլի ասուլիսում։
«Վալենսիան» խաղալու է շատ ագրեսիվ և ինտենսիվ։ Շատ կարևոր կլինի երեք միավոր վաստակել այդ խաղում»,- ավելացրել է մասնագետը: