Իտալիայի ազգային հավաքականի և «Ռոմայի» եզրային պաշտպան Լեոնարդո Սպինացոլան կարիերան Իսպանիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի, այս մասին հայտնում են Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
Լեոնարդոյի աշխատանքային պայմանագիրը հռոմեացիների հետ գործում է մինչև 2024 թվականի կեսերը։
Սպինացոլան այս մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: