Խավիեր Տեբասը խոսել է այն մասին, որ Չեմպիոնների լիգայում Իսպանիայից մնացել է միայն մեկ ակումբ՝ Մադրիդի «Ռեալը»։ «Բարսելոնան», «Ատլետիկոն» և «Սևիլիան» կորցրին փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։
«Վեց ամիս առաջ մենք ունեինք երկու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Վեց ամսվա ընթացքում մենք լավագույնից վատագույնին չենք անցել, դա ամենևին էլ այդպես չէ: Այո, մենք հիասթափված ենք, դա բնական է։ Սակայն իրավիճակը վերլուծելիս պետք է հաշվի առնել նաև պատմությունը։
Սա շարունակվո՞ւմ է հինգ տարի: Վերջերս մենք չունեի՞նք երկու կիսաեզրափակիչ, «Ոսկե գնդակի» և «Goden boy»-ի մրցանակակիր: Մենք այդքան էլ չենք փոխվել։
Գնահատելիս նայենք վերջին տարիներին. 21-րդ դարում Լա Լիգան ունի 34 տիտղոս, Պրեմիեր լիգան՝ 13, իսկ Լիգա 1-ը՝ զրո։ Բունդեսլիգան ունի երեք կամ չորս:
Վերջին 10 մրցաշրջանների ընթացքում եվրոպական մրցանակների 60%-ը բաժին է հասել Իսպանիայի ակումբներին: Եկեք խուճապի չմատնվենք»,- մեջբերում է Լա Լիգայի նախագահին Marca-ն։
























































