«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը խոսել է իր հայրենակցի՝ «կարմիրների» նախկին հարձակվող Լուիս Սուարեսի մասին, ով զանգահարել է իրեն Պրեմիեր լիգայի «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (1:1) 23-ամյա խաղացողի հեռացումից հետո։
«Դա լավ էր, քանի որ քչերն էին անհանգստանում հեռախոսը վերցնելու և հաղորդագրություն ուղարկելու համար: Նրա ժեստը շատ կարևոր էր ինձ համար։
Լուիսն օրինակ է, կուռք ամբողջ աշխարհում։ Ես նոր եմ սկսում, ես երիտասարդ եմ, և նա գիտի այս ամենը, քանի որ նա արդեն խաղացել է Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» կազմում: Սուարեսն ինձ ասաց, որ այսպիսի բաներ տեղի են ունենալու Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր խաղում, որ ես պետք է դիմակայեմ դրանց, և որ պետք է ուժեղ դառնամ և չկրկնեմ սխալներս։
Նա ասաց՝ լսիր ինձ պես հիմարին։ Ես իսկապես գնահատում եմ այս ուղերձը և նրա սերն իմ հանդեպ»,- Նունյեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
























































