Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Պալմեյրասի» 16-ամյա հարձակվող Էնդրիկի ծառայություններով, հայտնում է լրագրող Մարիո Կորտեգանան։
Աղբյուրի տեղեկություններով՝ տրանսֆերի համար անհրաժեշտ է միայն սերուցքայինների նախագահ Ֆլորենտինո Պերեսի համաձայնությունը։
Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալը» կփորձի ֆուտբոլիստին գնել 2024 թվականին՝ 60 միլիոն եվրոյով։
Էնդրիկի պայմանագիրը «Պալմեյրասի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 4 հանդիպում և արդեն խփել է գոլ՝ դառնալով Բրազիլիայի առաջնության պատմության ամենաերիտասարդ գոլահարը։