Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը պատմել է ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղի և նրա հետ հարաբերությունների մասին.
«Կարիմ ամեն ինչ ինձ մի նոր բան է սովորեցնում, այդ իսկ պատճառով ես անում եմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ նրան խփել այնքան շատ գոլ, որքան՝ նախորդ մրցաշրջանում: Նա մարդ է, որը շատ է օգնում ինձ, և ես, իմ հերթին, փորձում եմ օգնել նրան խաղադաշտում: Այն բանից հետո, երբ նա երկար ժամանակ խաղում էր Կրիշտիանու Ռոնալդուի հետ, շատ կարևոր է, որ նա դառնա թիմի աստղը, և ես երջանիկ եմ, որ կարողանում եմ օգնել նրան այս հարցում»,- Վինիսիուսի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Բենզեման 2022 թվականի արդյունքներով դարձել է «Ոսկե գնդակի» հաղթող՝ որպես տարվա լավագույն ֆուտբոլիստ:
























































