Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը կոչ է արել պատժել ՊՍԺ-ին ֆինանսական կանոնները խախտելու համար
«Մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք ՊՍԺ-ի դեմ հենց հիմա։ ՊՍԺ-ի և նրա նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի համար 10 միլիոն եվրոն մի բաժակ սուրճի արժեք ունի: Ուստի նրանց նկատմամբ պատժամիջոցները պետք է ուղղված լինեն զսպելուն և ազդեն մարզական կողմի վրա»։
Ըստ Լա Լիգայի նախագահի՝ վերջին 6-7 մրցաշրջանների ընթացքում ՊՍԺ-ի կորուստները կազմել են մոտ 1 միլիարդ եվրո։
«ՊՍԺ-ն խախտում է ֆուտբոլային էկոհամակարգը։ Ինչպե՞ս մրցակցել 1 միլիարդ եվրոյի վնաս ունեցող ակումբի հետ։ Դժվար է»,- ասել է Տեբասը L’Équipe-ին։