Կիկե Սետյենը գլխավորել է «Վիլյառեալը», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 64-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է կնքել։
Նշվում է, որ վաղը՝ հոկտեմբերի 26-ին, մասնագետն առաջին մարզումը կանցկացնի թիմի հետ։
Սետյենը «Վիլյառեալի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ունաի Էմերիին, որը երեկ գլխավորել էր «Ասթոն Վիլլան»։
Սետյենի վերջին ակումբը եղել է «Բարսելոնան», որտեղից նա հեռացվել է 2020 թվականի օգոստոսին։
























































