«Բարսելոնայի» նախկին հարձակվող Գարի Լինեկերը խոսել է «Ռեալի» ֆենոմենի մասին։
««Ռեալը» գերազանց ակումբ է, գերազանց թիմ, բայց նրանց բախտը շատ է բերում։ Իհարկե, այն աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է։ Երբեմն ես նայում եմ «Ռեալի» կազմին ու մտածում, որ այնտեղ առաջվա պես յուրահատուկ խաղացողներ չկան։ Բայց «Ռեալն» առաջվա պես հաղթում է։
«Ռեալը» հաղթում է նույնիսկ առանց Ռոնալդուի․․․Եվ ես երբեմն նույնիսկ չեմ հասկանում՝ ինչպես»,- Լինեկերի խոսքերն է փոխանցում El Espanol-ը։
Նախորդ մրցաշրջանում մադրիդյան ակումբը հաղթեց ՉԼ-ն և Լա Լիգան։
























































