«Բարսելոնայի» ֆուտբոլիստները միասին կդիտեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Ինտեր» — «Վիկտորիա Պլզեն» հանդիպումը։ Այս մասին հայտնել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը։
«Բավարիայի» հետ տնային խաղից առաջ հյուրանոցում հավաքվելու փոխարեն, ինչպես դա տեղի է ունենում այլ խաղերի օրերին, թիմն այս անգամ ավելի շուտ կժամանի «Կամպ Նոու»։
«Մենք միասին կդիտենք այդ խաղը հանդերձարանում։ Մեր նպատակն է լավ խաղ ցուցադրել՝ անկախ Միլանում անցկացվող խաղի արդյունքից։ Մենք պետք է ցուցադրենք, որ կարող ենք մրցակցել նման թիմերի հետ»,- Չավիի խոսքն է մեջբերել Mundo Deportivօ-ն։
«Ինտեր» — «Վիկտորիա Պլզեն» խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։45-ին, իսկ «Բարսելոնա» — «Բավարիայի» հանդիպումը՝ նույն օրը 23։00-ին։
























































